«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր Ազգային Ժողովի լիագումար նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ներկայացնելով օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ շարունակ բարձիթողի վիճակում է եղել, ուստի անելիքները շատ են.
«Առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ, որն արդեն իսկ գործում է հանրակրթության ոլորտում»:
Անդրադառնալով հավելավճարների հարցին՝ նախարարը նշել է, որ նախատեսվում է կիրառել հաստատված հավելավճարների սկզբունքը՝ հաշվի առնելով համայնքային կառույցներում առկա աշխատավարձերի տարբերությունը: