Թուրքիայի 33-ամյա քաղաքացին բեռնատարով բախվել է հողաթմբերին, կողաշրջվել ու կոտրել էլեկտրասյուն

Թուրքիայի 33-ամյա քաղաքացին բեռնատարով բախվել է հողաթմբերին, կողաշրջվել ու կոտրել էլեկտրասյուն

Խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա – Վանաձոր – Տաշիր ավտոճանապարհի 40-րդ կմ  հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Թուրքիայի քաղաքացի 33-ամյա Իլկեռ Կոսենը իր վարած DAF մակնիշի բեռնատարով՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով տապալել էլեկտրասյունը:

Վթարի հետևանքով Ի. Կոսենն ու նրա ուղևոր՝ Թուրքիայի քաղաքացի 28-ամյա Պարլակ Մելիկենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Leave a Reply

Your email address will not be published.