Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46 հազարի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46 հազարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46 հազար 104-ի։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թուրքիայի նախագահն ասել է մարտի 6-ին կայացած կառավարության նիստից հետո:

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7.7 և 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։

Leave a Reply

Your email address will not be published.