Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին

Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին

Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։

 

«Օպերացիան, մեր տեսանկյունից, ավարտվել է, սակայն զինված ուժերը պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Բաղերին, որին մեջբերում է իրանական «Press TV» հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ գործողությունը «լիովին հաջող է անցել»։

 

Գլխավոր շտաբի պետը զգուշացրել է, որ Իրանը «համարժեք պատասխան» կտա, եթե Իսրայելը որոշի հարձակվել «իրանական շահերի, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց վրա»։

 

Իրանական լրատվամիջոցներում օպերացիան ստացել է «Կատարված խոստում» անվանումը։

Leave a Reply

Your email address will not be published.