Լին Թրեյսին ժամանել է ՌԴ ԱԳՆ

Լին Թրեյսին ժամանել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին ժամանել է ՌԴ ԱԳՆ՝ իր հավատարմագրերի պատճենը հանձնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Դեսպանին տեղափոխող մեքենան հասել է նախարարության շենք, նշել է լրագրողը։

Գործակալության տվյալներով՝ միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ շենքի մոտ ուսանողական ցույց է՝ ընդդեմ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ԱՄՆ միջամտության և Կիևին զենք մատակարարելու։

Թրեյսիիի հավատարմագրերի պատճենը պետք է ստանա Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Հունվարի 26-ին նոր դեսպանը ժամանել է Մոսկվա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս էր հայտնել, որ Թրեյսին «հաշվի կառնի Մոսկվայում նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի սխալները»։

Թրեյսիի թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին, և Մոսկվան համաձայնել է այս որոշմանը։ Նա դարձել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը, ով խոսում է ռուսերեն:

Նախքան այս Թրեյսին եղել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան:

Leave a Reply

Your email address will not be published.