Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի առաջին արդյունքներն արդեն շոշափելի են (լուսանկարներ)

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի առաջին արդյունքներն արդեն շոշափելի են (լուսանկարներ)


Այսուհետ հայ և վրացի բիզնեսմենները նոր համագործակցություններ հաստատելու մեծ հնարավորություններ կունենան, որոնք կնպաստեն հայ և վրաց բիզնեսներին միասին աշխատանքներ իրականացնել՝ առավել հզոր տնտեսություն ունենալու համար։

Վրաստանում կայացած Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը, կարևորվեց հայ և վրաց գործարար շփումների աշխուժացմանն ուղղված կարևոր քայլերով։

Համաժողովին ներկա էին Վրաստանի փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Իր ելույթում Սանոսյանը մասնավորապես նշել էր որ այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։

Համաժողովին ներկա էին նաև 60-ից ավել հայ գործարներ՝ Մանթաշյանց գործարարների միությունից, ովքեր նոր ծանոթություններից զատ ստացան անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր այն հնարավորությունների մասին, որոնք կարող են նպաստել գրավելու օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում շահութաբեր բիզնես գործունեություն վարելու համար։

Մանթաշյանց ԳՄ համահիմնադիր, նախագահ Վարհրմ Միրաքյանը համաժողովից հետո ամփոփելով տպավորությունները նշեց.

«Համաժողովի ընթացքում ներկայացվեց Վրաստանի առավելությունները հայ գործարարների համար և Հայաստանի առավելությունները վրացի գործրարների համար՝ բիզնես գործընթաց իրականացնելու տեսանկյունից։ Պետության կողմից նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր է բոլոր այն հայ գործարարների համար, ովքեր ցանկանում են դուրս գալ վրացական շուկա, սա շատ լավ առիթ է վրացական շուկան ճանաչելու և նոր գործարար կապեր ստեղծելու համար»։

Այն հարցին, թե արդյոք աշխարհի 9 քաղաքներում մասնաճյուղ ունեցող միությունը կբացի մասնաճյուղ նաև Վրաստանում, միության նախագահը հավելեց

«Մենք պլանավորում ենք մոտ ամիսներին մասնաճյուղ բացել  Մանթաշյանցի հայրենիքում ևս, այս միջոցառման ընթացքում հայ գործարարների հետ շփումը ամուր հիմք դարձավ առաջիկայում մասնաճյուղի բացումն անխուսափել դարձնելու համար»։

Այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.