Սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ աւձագանքելով ՌԴ արտգործնախարար Սերգռյ Լավրովի հայտարարություններին։
«Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։
Ադրբեջանն ագրեսոր և օկուպանտ պետություն է։
Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Շուշին,Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։
Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) վրա, երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։
Որևէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։
Այն ՄԱԿ-ի նպատակներից է։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։
Ցանկացած պաշտոնյա՝ դաշնակից երկրից, գործընկեր երկրից, թե հակառակորդ երկրից լինի, պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։
Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։
Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան, իսկ Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը։