ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին։ Ռիա նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։

 

«Ներկա պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին հայտարարություններ չի ստացել։ Իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը Հայաստանի Հանրապետության՝ մի շարք միջոցառումների չմասնակցելու մասին է, որոնք վերջին շրջանում անցկացնում է կազմակերպությունը»,- ասել են ՀԱՊԿ քարտուղարությունում։

 

Հիշեցնենք՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

 

«Հավաքական անվտանգության պայմանագիրը, մեր կարծիքով, չիրականացվեց Հայաստանի նկատմամբ, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող մնալ առանց մեր ուշադրության։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,-ասաց Փաշինյանը։

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմակայանի հնարավոր փակման մասին հարցին՝ վարչապետն ասել է, որ «այս պահին դրա մասին խոսք չի գնում»։

Leave a Reply

Your email address will not be published.