Նիհարելու ամենակարճ ճանապարհը. Առողջ ապրելակերպ, ինչ ու ինչքան ուտել /լուսանկարներ/

Նիհարելու ամենակարճ ճանապարհը. Առողջ ապրելակերպ, ինչ ու ինչքան ուտել /լուսանկարներ/

Առողջ ապրելակերպ, մարդու կենսակերպ,  որն ուղղված է առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու ընդհանուր առմամբ մարդու օրգանիզմի ամրապնդմանը։

Առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից մեկը հավասարակշռված սննդակարգն է, այն համարվում է առողջ սննդակարգի հիմքը։ Այն առողջարար է և պարունակում է մեր օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը։

Սնունդն առողջ դարձնելու լավագույն ճանապարhը սննդամթերքների այս 5 խմբերից յուրաքանչյուրը ձեր ամենօրյա սննդակարգում ներառելն է.

  • բանջարեղեններ և լոբազգիներ
  • մրգեր
  • հացահատիկային բույսեր
  • անճարպ միս, ընտանի թռչնեղեն, ձկնեղեն, ձու, տոֆու, ընկույզներ և հատիկավորներ
  • կաթ, պանրային յոգուրտ կամ դրանց այլընտրանքներ։

Ինչպե՞ս կարելի է կազմել օրվա սննդակարգը, սնունդը դարձնել վիտամիններով հարուստ և օգտակար, միևնույն ժամանակ կորցնել ոչ պիտանի կիլոգրամները:

Ավելցուկային քաշի առողջ նվազեցման էությունը առողջ ապրելակերպն է, որի հիմքում ընկած են ֆիզիկական ակտիվությունը և մթերքների հետևյալ 5 «առողջ» խմբերից կազմված հավասարակշռված սննդակարգը՝

  • տարբեր գունավորման բանջարեղեններ
  • մրգեր
  • ամբողջահատիկ, հացահատիկային մթերքներ
  • ճարպ չպարունակող մսեղեն և թռչնամիս, ձկնեղեն, ձու, կանաչեղեն, ընդեղեն, լոբեղեն, բիբար
  • կաթ, յոգուրտ և պանիր, նախապատվությունը տալով ցածր յուղայնության արտադրատեսակներին:

Պետք է նաև խմել մեծ քանակությամբ ջուր և սահմանափակել հագեցած և «տրանս» ճարպեր, հավելյալ շաքար և կերակրի աղ պարունակող սննդամթերքների, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների օգտագործումը, քանի որ վերջինս համարվում է բարձր էներգետիկ մթերք։

Մարդու օրգանիզմի համար վիտամիններն ու միներալները հանդիսանում են կենսականորեն կարևոր և անփոխարինելի սննդանյութեր։

Օրգանիզմի յուրաքանչյուր բջջում օրվա յուրաքանչյուր պահին ընթանում են հազարավոր քիմիական ռեակցիաներ։ Բջիջները մշտապես յուրացնում են սննդով ստացված սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը:

Ձեզ կարող է հետաքրքրել, թե առողջ սննդակարգից բացի ունե՞ք արդյոք վիտամինային կամ միներալային հավելումների կարիք: Մեծամասամբ՝ ոչ: Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը՝

  • հղի կանայք, ովքեր ունեն ֆոլաթթվի կարիք
  • խիստ բուսակերներ, ովքեր ունեն վիտամին B12-ի հավելյալ քանակների կարիք
  • որոշ առողջական խնդրներ ունեցող մարդիկ։

Եթե կարծում եք, որ անհրաժեշտ է ընդունել վիտամինային և միներալային հավելումներ, զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի հետ։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.