Թուրքիայում լրատվամիջոցները չեն անդրադարձել Հայաստանի ուղարկած օգնությանը

Թուրքիայում լրատվամիջոցները չեն անդրադարձել Հայաստանի ուղարկած օգնությանը

Ինչպես նշում է news.am  Թուրքական լրատվամիջոցները չեն անդրադարձել Հայաստանի օգնությանը։

Թուրքական լրատվամիջոցներում պարզապես տեղ է գտել հայտարարություն, որտեղ նշվել են բազմաթիվ երկրների ղեկավարների հեռախոսազրույցները նախագահ Էրդողանի հետ, որի շարքում հիշատակվել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։

Հիշեցնենք՝ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր,  որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

 

Leave a Reply

Your email address will not be published.