
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ այդ երկրում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կրեմլից։
«Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թուրքիայում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի 6 շրջաններում գիշերը7,5 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, բազմաթիվ քաղաքներում կան ավերածություններ և զոհեր։
Մեկնաբանություն