ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։