Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար. Ռուբեն Վարդանյան

Feb 6, 2023 18:44
9

Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, այդ թվում՝ նաև հայության շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ցավակցում եմ ողբերգական աղետի բոլոր զոհերի ընտանիքներին ու մերձավորներին: Մաղթում եմ նրանց ուժ և տոկունություն այս ծանր փորձությունը հաղթահարելու համար: Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը:

Մեր ժողովրդին շատ լավ է ծանոթ այդ ցավը:

Մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար: Յուրաքանչյուր հայի կյանքն ու ճակատագիրը կարևոր է: Կարևորը և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում»,- գրել է նա:

Մեկնաբանություն