Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է:

Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է:

ՀՀ գլխավոր դատախազը Խորհրդարանի քննարկման է ներկայացնում պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին առաջին միջնորդագիրը:

«Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։

Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ զորամասի շտաբը, զորամասն ու ընդհանուր մակերեսով շինությունը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին»,-նշեց Աննա Վարդապետյանը։

Նա ասաց, որ Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց։

 

Leave a Reply

Your email address will not be published.