«Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը» ԿԳՄՍՆ

«Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը» ԿԳՄՍՆ

ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարողի նշանակման վերաբերյալ։

Հայտարարության  մեջ մասնավորապես  նշված է՝

«Ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի հիմնադրի կողմից բուհի կանոնադրությամբ նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ ռեկտորի լիազորությունները կիրականացնի բուհի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների դեպքում՝ բուհում առավել երկար ստաժ ունեցողը: Պրոռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ պրոռեկտորների բացակայության կամ այլ պատճառով լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում՝ ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնում է բուհի դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը, որն ունի բուհի պրոռեկտորի առավել երկար աշխատանքային ստաժ, իսկ բուհի պրոռեկտորի աշխատանքային ստաժի բացակայության դեպքում՝ բուհում առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը»:

ԿԳՄՍՆ մամուլի ծառայություն։

 

Leave a Reply

Your email address will not be published.