Եթե բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրների մասին

Եթե բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրների մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդության քննարկումը փակ էր:

«Այն, ինչի մասին մենք խոսում էինք, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան», – փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սիմոնյանը չի կարծում, որ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո կարող է Հայաստանի  ժողովրդին որևիցե բանից շեղել:

«Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական  դաշտում ու իրենց քաղաքական  գործունեությունը հենված է  զուտ սահմանին տեղի ունեցող  հարձակումների ու  թշնամու կողմից արված քայլերի վրա  դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա: Կարող եմ իրենց հանգստացնել՝  եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն», – հայտարարեց ԱԺ նախագահը:

 

Leave a Reply

Your email address will not be published.