Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ օրենքի առաջ հավասար են բոլորը, անգամ՝ ուսադիր կրողները:
«Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերի քննարկմանը:
Ինչ վերաբերում է Օհանյանին «հայրենիքի հերոս» անվանելուն՝ ԱԺ նախագահն ասաց, թե այդ գնահատկանը պետք է ժողովուրդը տա:
«Դա ժամանակի հարց է, իսկ մնացածը հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի հասցված իրականություն է», – ընդգծեց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե եկել է ժամանակը Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը:
«Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն զրկելու ու վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը, ու հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ հետագայում դատավճիռ կլինի, կշարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ՝ երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան», – հավելեց ԱԺ նախագահը:
Նշենք, որ Սեյրան Օհանյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի (1999թ.):