Լաչինի միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանն ու Ռուսաստանը. Ալեն Սիմոնյան

Լաչինի միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանն ու Ռուսաստանը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը պետք է թույլ չտա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այդ առումով, միգուցե,  մեզ համար, մեր շրջանառության մեջ ինչ-որ չափով սովորական է դարձել, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական: Մենք  հետամուտ ենք լինում։ Աշխարհում, իմ գնահատականով, մեծ հաշվով կա կոնսենսուս, որ, այո՛, Լաչինի միջանցքը  պետք է անհապաղ բացվի, որ, այո՛, միջանցքի բացման պատասխանատուներն են  Ադրբեջանն ու Ռուսաստանը», – ասաց նա:

Սիմոնյանը վստահեցրեց՝ դիվանագիտական առումով Հայաստանը «ճակատամարտը» բավականին լավ է տանում:

Leave a Reply

Your email address will not be published.