Հայտնի է, թե Հայաստանը քանի փրկարար է ուղարկել Թուրքիա և Սիրիա

Feb 8, 2023 12:05
467
Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27–ը՝ Թուրքիա։
Նրանք աջակցելու են երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ երեկ կադրեր էին հրապարակվել, որոնցում երևում էր, որ մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Մեկնաբանություն