Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը պետք է դառնա մեր հասարակության համբերության վերջին կաթիլը։ Մեր հասարակությունը այսուհետ պետք է ամեն ինչ անի խաղաղ պայմաններում որևէ զոհի գոյությունը բացառելու համար, մեր բանակի պետք է դադարի լինել մահվան բանակ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Նա ստանձնել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ որպս տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը։
Փաստաբանը հայտարարեց, որ զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին։
«Նրանք ունեն մտահոգություն, որ փորձ է արվելու ծածկադմփոց անել այս գործը։ Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հդեհից առաջ ողջ չեն եղել կամ առնվազն անգիտակից են եղել, իսկ բուն հրդեհն ինչ-որ հետքեր թաքցնելու կամ էլ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով է։ Եթե անկեղծ, ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն վստահութ քննության պաշտոնական վարկածին, քանի որ դեպքից հետո որոշ շրջանակների դրսևորած հակասական, ոչ պրոֆեսիոնալ, հակաօրինական վարքագիծը տվել է այդ հիմքերը»,-ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ սկղզբնաղբյուր կայքում։