Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ

Feb 8, 2023 14:17
15

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ։

Այս մասին հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նշենք, որ փետրվարի 6-ին ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով 15 մարդ էր տեղափոխվել Հայաստան, ևս 18-ը` Հայաստանից Արցախ։

Մեկնաբանություն