Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնի օդանավակայանում։ Սա նրա առաջին այցն է Բրիտանիա՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր:
Նախնական տվյալներով՝ այցի ընթացքում նա Դաունինգ սթրիթում կհանդիպի երկրի վարչապետ Ռիշի Սունակի հետ, ինչպես նաեւ կայցելի ուկրաինացի զինվորականներին, որոնք պատրաստություն են անցնում Մեծ Բրիտանիայում, հաղորդում է УНИАН-ը։
Բրիտանական Telegraph պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի առաջնորդը կհանդիպի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի եւ պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը Լոնդոնում կընդունի Զելենսկուն։