ՇՏԱՊ. Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. Նրա նկատմամբ քրվարույթ կնախաձեռնվի

ՇՏԱՊ. Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. Նրա նկատմամբ քրվարույթ կնախաձեռնվի

Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը:

Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել:

2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը:

3-րդին 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել  Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար:

Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով, երկուսը՝ դռնբաց:

Leave a Reply

Your email address will not be published.