
Ժայթքումը տեղի է ունեցել Սակուրաձիմա հրաբխի Սյովա խառնարանում, հայտնել է երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։
Չորեքշաբթի առավոտյան հրաբուխը երկու անգամ դուրս է նետել մոխրի եւ ծխի սյուներ՝ յուրաքանչյուրը մոտ 1000 մետր բարձրությամբ։ Վերջին անգամ այս խառնարանում ժայթքում է նկատվել 2018 թվականի ապրիլին:
Մասնագետները զգուշացնում են, որ 2 կիլոմետր շառավղով կարող են հրաբխային քարերը ընկնել։
Սյովա խառնարանն ամենաակտիվն է եղել 2006-ից 2018 թվականներին:
Բնակչությանը սպառնացող վտանգի մասին չի հաղորդվել։
Մեկնաբանություն