Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 8500 մարդ, վիրավորվել՝ գրեթե 50000-ը։ Նրա խոսքերն է մեջբերում Anadolu-ն։
«Այս պահի դրությամբ զոհերի թիվը 8574 է, վիրավորներինը՝ 49133»,- հայտնել է նա։
Նա նաև հավելել է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 6444 շինություն։