Պատերազմի հետևանքով վնասը գնահատված լինելով 400 000 դրամ, վճարվել է 4 մլն դրամի աջակցություն. ԱՀ դատախազություն

Պատերազմի հետևանքով վնասը գնահատված լինելով 400 000 դրամ, վճարվել է 4 մլն դրամի աջակցություն. ԱՀ դատախազություն

Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեից փետրվարի 7-ին ԱՀ դատախազությանը հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում քաղաքացի Է.Խ.-ի կողմից տեղեկություններ էին ներկայացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե պատերազմի հետևանքով 400.000 դրամի չափով գույքային վնաս կրելու վերաբերյալ, որի հիման վրա կազմված հայտի քննարկման արդյունքում համապատասխան պետական հանձնաժողովի որոշման հիման վրա Է.Խ.-ին տրվել է 4.000.000 դրամի չափով դրամական աջակցություն:

Արցախի դատախազությունից  հայտնում են, որ նկարագրված դեպքի հանգամանքները և պատճառները պարզելու համար հիշյալ հաղորդումը ԱՀ դատախազության կողմից ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

 

Leave a Reply

Your email address will not be published.