ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գազամատակարարման հերթական դադարեցմանը։
Նրա խոսքով՝ այս անգամ գազամատակարարումը դադարեցնում են ոչ թե բնապահպանները, այլ դա պետականորեն իրականացվող գործողություն է։ «Եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվում»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությոնները նպատակ ունեն կոտրել սեփական հայրենիքում ապրելու՝ ԼՂ բնակչության կամքը, ինչը, ըստ նրա, անկոտրում է. «Մենք պետք է ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը՝ ԼՂ-ում ծայր առած հումանիտար, հիմա արդեն նաև՝ բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու վրա, որն Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողությունների արդյունք է»։