
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ երբ Իրանը հայտարարում է, թե աշխարհաքաղաքական փոփոխություններն անընդունելի են, դա հայտարարում է, առաջին հերթին, իր համար:
«Նրա համար չէ, որ մեզ շատ է սիրում, ու զենք վաճառելը, տեղափոխելն էլ էլի արվում է իր համար: Նույնը Ռուսաստանի համար, ձեզ թվում է՝ Ռուսաստանն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝ «մենք հայերին շատ ենք սիրում, լավ կոնյակ ունեն, եկեք հայերին բան անենք»…ոչ, բոլոր երկրները, նաև մենք՝ ունենք մեր շահերը», – Ազգային ժողովում հայտարարեց նա:
Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայաստանը, բացի Արցախի խնդրից, գլոբալ ուրիշ խնդիր չունի:
«Մենք ի՞նչ խնդիր ունենք՝ բացի Արցախի խնդրից: 30 տարի զբաղվեցիք Արցախի խնդրով, ի՞նչ եղավ 30 տարի հետո՝ պատերազմ եղավ», – դիմելով ընդդիմությանն՝ ասաց ԱԺ նախագահը:
Մեկնաբանություն