Թուրք կամավորները կկռվեն Ռուսաստանի կողմից

Թուրք կամավորները կկռվեն Ռուսաստանի կողմից

Թուրք կամավորները ժամանել են Զապորոժիեի շրջան և մարտական պատրաստություն են անցնում Սուդոպլատովի գումարտակում՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Թուրք կամավորներից մեկը նշել է, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի նմանություն կա։

«Այսօր մենք իմպերիալիստների և նացիստների դեմ ենք, և Ռուսաստանը ամեն դեպքում կհաղթի այս պատերազմում»,- ասել է նա։

Թուրք կամավորը հավելել է, որ այժմ ինքն ու իր հայրենակիցները պատրաստություն են անցնում և ընտելանում ՌԴ բանակի չափանիշներին։

 

Leave a Reply

Your email address will not be published.