Բժշկական կենտրոնների լիցենզավորման պահանջները կփոխվեն. Ավանեսյան

Բժշկական կենտրոնների լիցենզավորման պահանջները կփոխվեն. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե առողջապահության ոլորտում ծավալուն գործողությունների պլան են մշակել։

Ըստ նրա՝ առաջիկայում ամբողջովին կվերափոխվեն բժշկական կենտրոնների լիցենզավորման, ենթակառուցվածքների նկատմամբ պահանջները.

«Ստանդարտների որոշակի բարձրացում կիրականացվի, և մենք, որպես պետություն, կապիտալ ներդրումների շնորհիվ առաջիկա 2-3 տարիների ընթացքում հասնելու ենք նրան, որ ՀՀ-ում բժշկական կենտրոնների միջին ցուցանիշը լինի բավական բարձր։ Այդ պահանջը պետք է գործի, և դրան խստորեն պետք է հետևել»։

Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ կարևորում են ծառայությունների բովանդակությունը, որն ապահովելու է ստանդարտացված մոտեցում.

«Բուժական գործընթացից ակնկալիքները հստակ են լինելու, և չափելի են լինելու արդյունքները»։

Leave a Reply

Your email address will not be published.