Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 14 014 մարդ, վիրավորվել՝ 63 794-ը, ավերվել է 6444 շինություն։
Այս մասին նա հայտարարել է Գազիանթեպում (Այնթապ) հանրության առջև ելույթի ժամանակ, գրում է Milliyet թերթը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ դառնալով մասշտաբային ավերածությունների պատճառ: