Թուրքիայի միակ հայկական գյուղից եւս զոհեր կան

Թուրքիայի միակ հայկական գյուղից եւս զոհեր կան

Թուրքիայի միակ հայկական գյուղից երկրաշարժի հետեւանքով 2 զոհ կա։

Այս մասին տեղեկացնում է Եսայի Մարտիրոս Հավատյանը՝ շեշտելով, որ Մուսա լեռան Վագըֆի գյուղապետը հաստատել է, որ գյուղից 2 հոգի երկրաշարժի ժամանակ այլ քաղաքներում են եղել եւ զոհվել։

«Երկրաշարժից հետո Վագըֆի բոլոր տները եւ եկեղեցին որոշակի վնասներ ունեն եւ մարդիկ չեն ուզում մնալ տներում։ Պոլսո հայոց պատրիարքարանը օգնություն է ուղարկել գյուղ եւ գյուղից որոշ մարդկանց կտեղափոխեն Ստամբուլ»,–նշել է Հավատյանը։

Leave a Reply

Your email address will not be published.