ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ եղավ նրա և ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի միջև։
Մինասյանն իր ելույթում ասաց, թե մեծ է գայթակղությունը «քաղաքական տգիտության, երեսպաշտության, անդաստիարակությամբ լեցուն մաստեր կլասին պատասխանելու համար»։
Սակայն Արշակյանն ընդհատեց նրան՝ ասելով, որ նախազգուշացնում է՝ ԱԺ ամբիոնից վիրավորական տերմիններ չօգտագործի։ Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց, թե ինքը որևէ անուն չի տվել։ Նրանց խոսակցությունը վերածվեց լեզվակռվի. «Վիրավորանքներ եք հնչեցնում ԱԺ ամբիոնից, ասում եմ՝ մի հնչեցրեք։ Նույն տեքստը ասեք՝ վերաձևակերպելով, որ վիրավորանքներ չհնչեն»։