Խաղաղության պայմանագիր գոյություն չունի, կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու ևս մի փաստաթուղթ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան․ «Հրապարակ»

Խաղաղության պայմանագիր գոյություն չունի, կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու ևս մի փաստաթուղթ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

– Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին շատ են վշտացրել Թուրքիայում երկրաշարժի հետեւանքները, հայ փրկարարների ջոկատն արդեն Թուրքիայում է։ Իրանում երկրաշարժին նման վերաբերմունք չհաջորդեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եւ նրանց այդ ձգտմանը չի խոչընդոտում անգամ այն, որ Թուրքիան, ըստ էության, բացահայտ թշնամական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Միանգամայն ճիշտ են համեմատությունները կամ հիշատակումներն այն փաստի, որ Արցախում այս պահին 120 հազար հայ բլոկադայի է ենթարկված, եւ, այո, դրա հիմնական պատճառը Թուրքիայի քաղաքականությունն է, Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, նաեւ՝ Թուրքիայի ուղղորդումը, որ նման ճանապարհներով կարելի է փորձել ինչ-որ խնդիրներ լուծել տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առնվազն կույր պետք է լինի Հայաստանի ցանկացած իշխանություն, որպեսզի չհասկանա Թուրքիայի ուղիղ մասնակցությունն արցախահայության բլոկադային։ Իհարկե՝ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում, դա մեծ մարդկային ողբերգություն է, բայց ոչ պակաս մեծ ողբերգության առջեւ է կանգնած նաեւ Արցախի հայությունը։ Եվ երբ դու փորձում ես ամեն գնով հաշտվել քո թշնամու հետ, ընդ որում՝ ամեն գին ասելով, այս դեպքում նկատի ունեմ քո իսկ հայրենակիցների ճակատագիրն ըստ էության վտանգի ենթարկելը, սա առնվազն անընդունելի է։ Բայց, իհարկե, իմ խորին համոզմամբ, դա նույնպես այս իշխանության դավաճանական քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկն է։ Թուրքիան կարող է իր ողբերգությամբ տապակվել, ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանն այստեղ որեւէ բան չունի անելու, զուտ մարդկային կարեկցանքը, իհարկե, մի բան է, բայց քաղաքականությունը, որ իրականացնում է այսօր Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հանդեպ, իմ կարծիքով, անընդունելի է, դատապարտելի է, նույնիսկ՝ հանցավոր։

Մանրամասները՝ թերթի այսօրվաս համարում։

 

Leave a Reply

Your email address will not be published.