Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18 342-ի, ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Վերջին տվյալներով՝ մեր քաղաքացիներից զոհվել է 18 342, վիրավորվել՝ 74 242 մարդ, աղետի շրջաններից տարհանվել է 75 780 մարդ», – հայտնել են նախարարությունից։