Ստուգվել է հայկական զորախմբի մարտունակությունը

Feb 10, 2023 11:08
9

Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։

ՊՆ-ից հայտնում են, որ առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:

Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը:

 

Մեկնաբանություն