Իրավական առումով անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի մասին

Իրավական առումով անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի մասին

«Աբսուրդ է այն, որ քննարկվելու է Սեյրան Օհանյանի հարցը ու ներկայացվել է մի միջնորդություն, որին ինքը փաստորեն իրավունք չունի ծանոթանալու»։

Այս մասին լրագրողների Tert.am-ի  հետ զրույցի ժամանակ,  ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Թե ինչու է գաղտնի, այդ որոշումը կայացնողը քննչական մարմիններն են ու ԱԱԾ-ն։ Սա հերթական դեպքերից մեկն է, որտեղ փորձ է արվում մեղք բարդել հաղթած բանակի գեներալի, նախկին ՊՆ նախարարի վրա։ Սա ակնհայտ, ոչ միայն իրավական առումով անգրագիտություն է, նաև քաղաքական առումով ուղղորդված քայլ։ Եթե այս գործի միայն քրեաիրավական մասը նայենք, ապա մեղադրանքը չի բավարարում նույնիսկ նվազագույն պահանջներին»,- ասաց Մինասյանը։

Նա աբսուրդ որակեց Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Reply

Your email address will not be published.