Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում մեր գործընկեր փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ, խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
«Ըստ էության, որոշ պաշտոնատար անձինք, որոնք աշխատում են ոստիկանության համակարգում, մոռանում են, որ փաստաբանն ունի բացառիկ առաքելություն, որը երաշխավորված է Սահմանադրությամբ:
Ես դետալների մեջ չեմ մտնի, ուղղակի կհայտարարենք, որ անելու ենք ամեն ինչ մեր գործընկերի խախտված իրավունքները պաշտպանելու համար: Այս երեւույթները ստվերում են փաստաբանական ինստիտուտը»,-ասաց նա: