Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից արձագանքել են մամուլում տարածված տեղեկատվությանը, թե ՌԴ-ն պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզում:
Դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել են, որ դեսպանատանը նման դիմումներ չկան:
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկություն էր տարածել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցանկություն է հայտնել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով։
Օրաթերթը թեմայի վերաբերյալ դիմել է նաև ՀՀ ԱԳ նախարարությանը, որտեղից տվել են հետևյալ պատասխանը. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»: