Արցախում դրամահավաք է կազմակերպվում աջակցելու համար երկրաշարժից տուժած Սիրիային:
«Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք»:
Այս մասին հաղորդում է ԱՀ տեղեկատվական շտաբը։