Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով

Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով

Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների պատմություն ունի։ Լավրովը նշել է, որ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան, իսկ Ռուսաստանն «առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքները, որոնց երբեք չի հավակնել»։

«Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը», – ասել է Լավրովը։

Leave a Reply

Your email address will not be published.