Հայաստանում նախատեսված «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները կանցկացվեն Ղրղըզստանում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
«Եզրափակիչ փուլում Ղրղըզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ անցկանցել «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտության խնդիրները, ճգնաժամային գոտում կարգավորումը, խաղաղապահ գործողության անցկացումը ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառմամբ՝ ի շահ խաղաղության եւ անվտանգության պահպանման»,-ասել է Սիդորովը։
Նա նաեւ նշել է, որ Բելառուսի տարածքում նախատեսվում է անցկացնել համատեղ եւ հատուկ զորավարժություններ, որոնք միավորում են ՀԱՊԿ հավաքական ուժերի պատերազմների տարբեր բաղադրիչների նախապատրաստումը: Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններին ռուս-բելառուսական համատեղ խմբավորման ներգրավման հարցն այժմ քննարկվում է։