Ո՞վ է «Տարվա քննիչը»․ Քյարամյանը պարգևատրել է լավագույններին

Ո՞վ է «Տարվա քննիչը»․ Քյարամյանը պարգևատրել է լավագույններին

2022թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների և գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի  հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից, որոշվել են Կոմիտեի ամենաբարձր արդյունավետություն ցուցաբերած, ըստ այդմ՝ լավագույնը ճանաչված տարվա ստորաբաժանումները և տարվա քննիչը։

Ըստ նոր չափորոշիչների, հանձնաժողովի գնահատմամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժինը (բաժնի պետ Ռոբերտ Վարդանյան),

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժինը (բաժնի պետ Դավիթ Ֆլջյան),

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա  ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունը (վարչության պետ Աղասի Իսահակյան)։

Հանձնաժողովի կողմից ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների շրջանակում կատարված ընտրությամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամանով «Տարվա քննիչ» է ճանաչվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Կարեն Մովսիսյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարգևատրվողներին, մաղթել արդյունավետության առավել բարելավում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ համակողմանի և բծախնդիր ուսումնասիրության արդյունքում օբյեկտիվ ընտրություն կատարելու համար։

Leave a Reply

Your email address will not be published.