Երկրաշարժից 9 օր անց Թուրքիայում փլատակներից ողջ է դուրս բերվել 3 մարդ

Երկրաշարժից 9 օր անց Թուրքիայում փլատակներից ողջ է դուրս բերվել 3 մարդ

Մինչ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը օրեցօր աճում է, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) և Ադըյաման նահանգներում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է 198 ժամ անց փլատակներից ողջ դուրս բերել 3 քաղաքացու, փոխանցում է Ermenihaber-ը։

Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու շրջանում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մեծ թվով փրկարարներ փլատակներից նախ դուրս են բերել 17-ամյա Մուհամմադ Էնես Յենինարին, ապա նաև նրա մեծ եղբորը՝ 21 տարեկան Բաքի Յենինարին: Վերջիններս շտապ հոսպիտալացվել են։

Մեկ այլ շրջանում՝ Ադիյամանում, ևս հաջողվել է փլատակներից դուրս բերել մի տղայի։ Նրա մայրը հայտնել է, որ իր երեք դստրերը ևս գտնվում են փլատակներում: Տեղեկություններ կան, որ այսօր վաղ առավոտյան նշված հատվածում փրկարարները ձայներ են լսել և այս պահին ծավալուն աշխատանքներ են տանում տուժածներին դուրս բերելու համար:

Leave a Reply

Your email address will not be published.