Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտնել է, որ ավերիչ երկրաշարժից հետո Ռուսաստանն 80 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա և փոխանցել է ավելի քան մեկ միլիոն դոլար։
Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
«Մինչև այսօր Ռուսաստանից Թուրքիայի աղետի գոտու կարիքների համար 80 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել և փոխանցվել է ավելի քան 1 միլիոն դոլար», – Սամսարի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Թուրք դիվանագետը հիշեցրել է, որ արդեն աղետի առաջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։