Թուրքիան որ երկրին սպառնում էր գիշերով հարձակվեր, իրենք առավոտյան եկան օգնության. թուրք լրագրող

Թուրքիան որ երկրին սպառնում էր գիշերով հարձակվեր, իրենք առավոտյան եկան օգնության. թուրք լրագրող

Թուրքական Gazeteduvar–ի լրագրող Հաքան Օքչալն իր հերթական հրապարակման մեջ տեղ է հատկացրել Թուրքիայի կողմից թշնամական վերաբերմունքի արժանացած, սակայն Թուրքիայի նեղ պահին արագ օգնության եկած երկրներին։

Թուրք լրագրողը՝ շեշտելով այդ երկրների ցանկում Հայաստանին, Հունաստանին, Իսրայելին, գրել է. «Այն երկրները, որին Թուրքիան սպառնում էր մեկ գիշեր հանկարծակի հարձակվեր, այդ երկրները մի առավոտ հանկարծակի եկան օգնության»։

Հաքան Օքչալը նշել է, որ Թուրքիան ամեն առիթի  թշնամանք էր հրահրում Հայաստանի, Իսրայելի, Հունաստանի դեմ՝ հիշեցնելով Էրդողանի սպառնալիքներն այդ երկրներին ուղղված՝ «Մի գիշեր հանկարծակի կհարձակվենք»։

Նշենք, որ թուրք լրագրող Հաքան Օքչալի խոսքերի պես արձագանքել է նաեւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։

 

Leave a Reply

Your email address will not be published.