ՀՀ-ն պատրաստ է գազի ընդհանուր շուկայի խնդիրների շուտափույթ համաձայնեցմանը․ Փաշինյան

ՀՀ-ն պատրաստ է գազի ընդհանուր շուկայի խնդիրների շուտափույթ համաձայնեցմանը․ Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի զարգացմամբ և շահագրգռված է այդ ուղղությամբ դեռևս չլուծված խնդիրների վերացմամբ։ Այս մասին Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի միջոցով միության անդամ երկրների համակարգերին միացումը անհրաժեշտ է ճիշտ կերպով ապահովել։ Հայաստանի դեպքում դա արվում է Վրաստանի տարածքով` դրանով իսկ ստեղծելով տեխնիկաիրավական նախադրյալներ փոխշահավետ շուկայական պայմանագրերի կնքման համար։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.