Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում փետրվարի 6-ի առավոտյան ժամը 06:30-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով երկրի յոթ նահանգում զոհվել է 76 մարդ, առնվազն 440-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին:
Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։
Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել։ Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ:
Նշենք, որ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել նաև Սիրիայում, որի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի: