Կառավարության և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից օրերս որոշում է կայացվել «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, փակվում է, այդպես էլ ոչ մի այլընտրանքային աշխատանք չառաջարկելով այն բազմաթիվ առևտրականներին, որոնցից շատերը տասնամյակներ ի վեր իրենց օրվա ապրուստը կարողացել են վաստակել տոնավաճառում առևտուր անելով:
Ըստ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ծանուցման որպես պատճառ մատնանշվել է հրդեհային անվտանգության կանոններին անհամապատասխանությունը: Սակայն, ըստ տոնավաճառի տնօրինության՝ այն բանից հետո, երբ նախորդ տարվա հոկտեմբերին տեսչական մարմինն արձանագրել էր խախտումներ, դրանք իրենք շտկել են, և հիմա միայն հակածխային համակարգի բացակայության խնդիրն է մնացել չլուծված, որը սեղմ ժամկետներում լուծելու պատրաստակամության մասին տնօրինությունը տեղյակ է պահել պատկան մարմիններին, ինչը, սակայն, որևէ դրական լուծում չի տվել հարցին.
Ըստ տնօրինության ինչո՞վ կարելի է բացատրել այսօրինակ սկզբունքայնությունն այն դեպքում, երբ հակածխային համակարգի հետ կապված խնդիրներ ունի ոչ միայն «Մալաթիան», այլև՝ բազմաթիվ այլ առևտրի կենտրոններ ու ինչը, սակայն, չի խանգարում վերջիններիս հանգիստ աշխատել: Մենք կարճ ժամանակում կարողացանք տեսչական մարմնի կողմից ներկայացված 17 կետից 10 իրականացնել, սա խոսում է այն մասին, որ նույնքան կարճ ժամանակում կարող ենք լուծել մյուս խնդիրներն էլ:
Bac TV-ին ձեզ է ներկայցանում ՀՀ օրենսգրքի հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռնարկությունների ղեկավարների կամ նրանց լիազորած անձանց պարտավորությունները`
- անցկացնել աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորում.
- կազմակերպել հրդեհի դեպքում մարդկանց տարահանման ուղիների պլանների մշակումը և համապատասխան վայրերում այդ պլանների տեղադրման աշխատանքները.
- հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նպատակով մշակել և իրագործել միջոցառումներ (կազմել միջոցառումների պլան):
- Օբյեկտների, ինչպես նաև դրանց կառուցվածքային ստորաբաժանումների հրդեհային անվտանգության համար պատասխանատու հանդիսանում է օբյեկտի ղեկավարը կամ իր կողմից նշանակված անձը: Առանձին տարածքների, շենքերի, շինությունների, արտադրամասերի, տեղամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և պրոցեսների, ինժեներական սարքավորումների հրդեհային անվտանգության համար պատասխանատվությունը օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտով կարող է դրվել այլ պաշտոնատար անձանց վրա: Վարձակալված շենքերում տեղավորված օբյեկտներում հրդեհային անվտանգության ապահովումը կարգավորվում է վարձակալության պայմանագրով: Պայմանագրում նշված տեղեկությունների բացակայության դեպքում պատասխանատվությունը կրում է վարձատուն:
- Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանց մարման աշխատանքներին օբյեկտների աշխատակիցների ներգրավման նպատակով կարող են ստեղծվել հրդեհային պահպանության հասարակական կազմավորումներ:
- Օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովող մարմինների կողմից արտադրական, վարչական, պահեստային և օժանդակ շինությունների ինչպես նաև կառուցվող օբյեկտների շինարարական հրապարակների տեսանելի վայրերում փակցվում են ցուցատախտակներ` հրդեհային պահպանության կանչի հեռախոսահամարով: