Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում եւս մեկ հայ է զոհվել. Արա Գոչունյան

Feb 8, 2023 12:23
23

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է չորրորդ հայը, նա Իսքենդերուն քաղաքից է, ինքնությունն առայժմ հայտնի չէ։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է  Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Երեկ պատրիարքարանում խորհրդակցության ժամանակ հաղորդվեց, որ Իսքենդերուն քաղաքում հայ համայնքից մեկ զոհ կա, իսկ փլատակների տակ մնացած մյուս մարդկանցից տեղեկություն չկա»,– նշել է  Արա Գոչունյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։

Արա Գոչունյանի խոսքով՝ հայ համայնքը աղետյալներին օգնություն է հասցնում։

«Հայաբնակ համայնքներում հետցնցումներից հետո մարդիկ ի վիճակի չեն այս պահին իրենց բնակարանները մտնել։ Հավաքվում են գյուղի հրապարակում, այնտեղ են ապրում, այդ մարդկանց կարիքների դիմագրավման հարցերով է այժմ զբաղվում հայ համայնքը»,– նշել է  Արա Գոչունյանը:

 

Մեկնաբանություն